ԳՅՈՒՄՐՈՒ N 31 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Հայրիկ  Խրիմյան 1թաղամաս
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
 
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Ապրողներից այդ ո՞վ, զգացմունքի օժտյալ,  շուրջը ի սփյուռ սփռված տարածության բոլոր հրաշագործ հայտնակերպումներից լույսը չի սիրում՝ նրա բազմագունումներով,  ճառագայթներով և ալիքներով:  Գյումրու Գրիգոր  Լուսավորչի  անվան  թիվ  31 հիմնական  դպրոցի  առաքելությունը  ստեղծման  օրից  լույսի  մաքուր  ավազանում  աշակերտներին  մկրտելն  է: Եվ լույսն այդ բխել է կրթօջախի վաստակաշատ ուսուցիչների սրտից,  հոգուց,  որ մշտապես զբաղված են եղել տիեզերական լույսերի բյուրապատկումով: Երդման,  հեքիաթային պարտեզ մտնող թրթռուն սպասումով են մտել աշակերտները հարազատ դպրոց,  իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխաները ստանալու ակնկալիքով:  Ու ոչ միայն:Դպրոցն ապահովել է բոլոր պայմանները հակակողմանիորեն զարգացած, հայրենասիրության և մարդասիրության ոգով քաղաքացիներ դաստիարակելու ուղղությամբ, դառնալով սաների մատենադարանը,  գրչության կենտրոնը,  տպարանը,   դարբնոցը,   որտեղ կռվում է ինքնաճանաչման և ինքնահաստատման զորեղ ուժը: Վստահությամբ կարելի է արձանագրել,  որ դպրոցն այս գործում հասել էն երդաշնակության,  որ ներդաշնակություն արարողներից քչերին է հասանելի: Բարությունը լեզու է,  որով կարող են խոսել անգամ համրերը, տեսնել անգամ կույրերը: Լուսավորչի անվան դպրոցի մուտքը միշտ բաց է եղել ու բաց կլինի նրանց առջև. ովքեր կարեկցության գութի կարիք ունեն,  ովքեր ուզում են վերաարժևորել ու վերագտնել վստահությունը վաղվա օրվա նկատմամբ: Միշտ բացեն մեր դռները կրնկի վրա…
Մտնողին չենք ասում գնա…
Մեր ժամանակն էլ անկասկած «գրով ու պատմությամբ հաստատվելու իր պահանջն ունի,  առանց որի սերունդներին հեշտ չի տրվի ապրելու,  արարելու և հաստատվելու կարողությունը»:  Եվ այս գործում Լուսավորչի անվան դպրոցը շարունակում է մեր օրյա իր հեղինակությունը կերտելու առաքելությունը:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Հայոց բանակի միջոցառում
 
Նվիրված ցեղասպանության 100 ամյակին
Գրիգոր. Լուսավորչի անվան թիվ 31 հիմնական դպրոցում հունվարի 28-ին տեղի ունեցավ Հայոց բանակի 23-րդ ամյակին նվիրված տոնական միջոցառում:
Հայոց ցեղասպանության հարյուր ամյակի տարելիցը մեծ խորհուրդ ունի, և՛ համայն հայության, և՛ համայն մարդկության համար: 1915թ. ապրիլի 24-ը ոչ միայն մինչ այդ մարդկության

Միջոցառմանը ներկա էին ՀՀՊՆ պահեստազորի սպա Շիրակի մարզի «Երկրապահների կամավորական ջոկատի» անդամ մայոր Գրիգոր. Լուսավորչի անվան թիվ 31 հիմնական դպրոցում հունվարի 28-ին տեղի ունեցավ Հայոց բանակի 23-րդ ամյակին նվիրված տոնական միջոցառում:

պատմության մեջ նախադեպը չունեցող մի ողջ ժողովրդի ոչնչացման և հայրենազրկման սկիզբն է: Հարյուր ամյակի խորհուրդն ու դրա բարոյական, հոգեբանական և քաղաքական իմաստն ու նշանակությունը ներկայիս սերունդների համար չափազանց կարևոր է:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին` ժամը 13:30-ին Գյումրու <<Գր. Լուսավորչի անվան թիվ 31 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի կունենա միջոցառում` նվիրված ՀՀ Անկախության 26-ամյակին:

 

 

 

 
 
 
 
 
 
 
 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, 
Հայրիկ  Խրիմյան 1 թաղամաս
Հեռախոս + 374 312 33124

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Գյումրու N 31 դպրոցին: Կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Գյումրու N 31 հիմնական դպրոց © 2016 - 2017