ԳՅՈՒՄՐՈՒ N 31 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Հայրիկ  Խրիմյան 1թաղամաս
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
 
Արթուր Հովհաննեսի Ղազարյան դպրոցի տնօրեն
Ծնվելէ 30.05.1961թ. ՀՀ Շիրակի մարզի, քաղաք Գյումրիում: 1978թ. – ավարտել է Գյումրու Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի անվան թիվ6 միջնակարգ դպրոցը: 1983թ.-ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզ -դաստիարակության ֆակուլտետը` ստանալով ֆիզկուլտուրայի ուսուցչի որակավորում: 1983-1984թթ..-ներին աշխատել է Գյումրութիվ 11 դպրոցում որպես ավագ ջոկատավար: 1984թ.-ին գործուղվել է աշխատանքի ՙԱրտեկ՚ համամիութենական պիոներական ճամբար: 1985-1986թթ..-ներին ծառայել է Խորհրդային բանակում և զորացրվել լեյտենանտի կոչումով:1986թ. սեպտեմբերից աշխատանքի է անցել Գյումրու N44 ՄՊՏՈՒ ԼԿԵՄ կոմիտեյի քարտուղար:1987 թ. ընտրվել է Գյումրու «Կարա- Մուրզայի» անվան երաժշտական ուսումնարանի ԼԿԵՄ կոմիտեյի քարտուղար: 1989թ.-ին ընտրվել է ՀԼԿԵՄ Շիրակի Շրջկոմի քարտուղար:1990թ ընտրվել է Շիրակի շրջխորհրդի պատգամավոր: 1990թ.սեպտեմբերից նշանակվել է Շիրակի շրջխորհրդի N10 դպրոցում որպես փոխտնօրեն և աշխատել մինչև 1991 թ. օգոստոս ամիսը: 1991թ. օգոստոսիննշանակվել է Շիրակի շրջխորհրդի N43 դպրոցում որպեստնօրեն և աշխատել մինչև1996թ. փետրվարի 7-ը: 1996թ.-ին տեղափոխվել է Գյումրու Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 31 միջնակարգ դպրոց որպես տնօրեն, որտեղ էլ մինչև օրս աշխատում է: 2010-2011թ.թ. պարգևատրվել է Գյումրու քաղաքապետի պատվոգրով: 2014թ. արժանացել ՀՀ նախագահի շնորհակալագրի: 2016թ. նշանակվել է Գյումրու ՙԿարա- Մուրզայի՚ անվան երաժշտական ուսումնարանի կառավարման լիազոր մարմնի անդամ:
ԽՈՍՔ ՈՒՂՎԱԾ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ
Ժամանակավորը տրվեց փառավորությամբ,  որքան ավելի փառավոր է մնայունը:  Մնայուն արժեքների ստեղծման այս նշանաբանով է մանկավարժության բաց օվկիան դուրս եկել Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 31  դպրոցի հանրույթը:  Պարզել է իր առագաստը,  առանց վախենենալու նրա մակընթացությունից ու տեղեկատվություններից:  Շատ քչերին է հայտնի,  թե ինչ տանջանքով, տվայտանքներով է ստեղծվել հանրույթի հեղինակությունը:  Եվ անցած ճանապարհի յուրաքանչյուր վայրկյանը արժեվորելու համարարթուն ժամապահներ են պետք,  որոնք ժամանակի և տարածությունների խաչմերուկումներ կայացնում են մանկավարժների դժվարին աշխատանքը:  Եվ այդ ճանապարհները եղան դպրոցի սաները,  որոնք դարձան կտակ առուն մեծ ժառանգության:  Նրանց հոգիներում հանգրվան գտան մեր գող թաներգերը,  մեր փառավոր անցյալը և որոնք սովորեցին չվախենալ ոչնչից:  Վճռել է արդյո՞ք մեկն աշխարհում մարդկային հպարտության չափըորոշել:  Եթե որոշեն դա անել,  ապա թող չափեն այն բերքով բերքաստանի,  կամ աճով սերունդների,  որոնց մեջ խտացան մեր ինքնության որակները:  Մեր անհատն ում հպարտությունը մեր աշակերտների մեջ է, մեր ինքնայրումի ոգին նրանց մեջ է,  որովհետև նրանք են շինելու մեր հոգեկան հացը,  որոնք վաղուց յուրացրել են մեծ ճշմարտությունը: «Աշխարհիս վերայ մարդու կոչումն,  պատիվ,  փառք,  արժանապատվություն իր գործերու կշիռն է»: Ինչպե՞սապրել: Այս հարցով բեղուն,  այս հարցով ամուլ,    ապրում է նույնիսկ քարը և սարը:   Նույն հարցով ապրում է մեղուն և ոչ ոք ապրողներից չի էլ հարցնում թե որքա՞ն է նրա վազքի ճանապարհը:  Գուցե նույն մեղուն է ավելի ճիշտ ապրում,  որ զբաղված է բարիք ստեղծելով,  բայց վայելելու հաճույքը չունի:  Ասել է թե ապրում է մեզ նման:  Ապրում է ինչպես ոգին է ապրում՝ Վարդանանց ոգին և ոգու ուժով լիցքավորում է աստղերն անգամ,  որ մով երկնքից հիշեցնեն մոռացողներին,  որ պատմությունը չի կարելի մոռանալ: Եվ մի փոքրիկ դպրոց,  Լուսավորչի կանթեղն է կախել երկնքի և երկրի միջև,  լուսավորելու համար կյանքի այս հսկայական լաբիրինթոսի ամենամութ անկյուններն անգամ:  Ու բիբլիական մեր լեռան առաջ բորբոքում է խարույկը կյանքի,  որ ծուխը ծխանի,  մեր երդիկներից ելնող ծխի նմանի լիկվելով դեպ երկինք ելնի:  Եվ արձագանքներն աշակերտների լցնելով դատարկությունները զիլ ազդարարում են: Նույնիսկ մարդկանց մեջ՝ մարդու պես ապրել: Այնպես ապրել,  որ սուրբ հողը երբեք չզգա մեր ծանրությունը…
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, 
Հայրիկ  Խրիմյան 1 թաղամաս
Հեռախոս + 374 312 33124

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Գյումրու N 31 դպրոցին: Կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Գյումրու N 31 հիմնական դպրոց © 2016 - 2017