ԳՅՈՒՄՐՈՒ N 31 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Հայրիկ  Խրիմյան 1թաղամաս
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
 
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Գյումրու Գրիգոր Լուսավորչի անվան 31 դպրոցը հիմնադրվել է 1980-81թթ «Մալայա-Զեմլյա»՚ տարածքում: Հիմնադրման օրվանից գեղեցիկ, հոյակերտ դպրոցական շենքն իր հարմարավետությամբ դարձել է շուրջ 1400 աշակերտների հարազատ տունը, այն թրձարանը, որտեղ կոփվել են նրանց հոգիները: Հիմնադիր տնօրենը Սեդա Պետրոսյանն էր` մարդ, որի ջանքերով հարստացավ դպրոցի նյութատեխնիկական բազան: Ստեղծվեց հրաշալի լինգաֆոնային լսարան, հիանալի մարզադահլիճ, մանկական տաղավարներ, կինոդահլիճ և այլն: ՙԹե չես կարող ազնվացնել աշակերտների սրտերը, մի' ստանձնիր ուսուցչի պարտականությունը՚: Այս հավատամքով աշխատանքի ուղին բռնեցին մանկավարժներ Էմմա Սեդրակյանը, Աիդա Մարտիրոսյանը, Ռուդիկ Կարապետյանը, Արարատ Մկրտչյանը, Թոռնիկ Ղազարյանը, Ալվարդ Հարությունյանը, Մարիամ Փափանյանը, Անիետա Միքայելյանը, Ֆեդուրա Ռուշանյանը, Նազելի Բոյաջյանը, Սիրուշ Պետրոսյանը, Կիմա Սահակյանը, Ժորա Նիկողոսյանը, Մելանյա Գրիգորյանը, ուսուցիչներ, որոնք անմնացորդ նվիրվեցին դպրոցին` աշակերտներին տալով կայուն և հարուստ գիտելիքներ: 31-րդ դպրոցի աշակերտները ակնառու հաջողությունների հասան համալրելով քաղաքի մտավոր-ինտելեկտուալ ներուժը: Դպրոցի սաներից` Հերմինե Վարդանյանը, Օսաննա Հակոբյանը, Արման Մեխակյանը, Արման Ղազարյանը այժմ աշխատում են դպրոցում պարտքի և պատասխանատվության բարձր զգացումով: Տիտանյան Սերգեյը և Տիտանյան Միշան դասախոսում են Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռազմական ամբիոնում: Գագիկ Հովհաննիսյանը` հրամանատար: Ռադիո-հեռուստատեսության լրագրողների շարքերը համալրեցին Ղալաչյան Ալինան և Քուշքյան Հեղինեն: Առողջապահության ոլորտում են աշխատում Ղասաբյան Աննան, Արղուշյան Աննան, Վարդուհի և Գայանե Ջեյրանյան քույրերը: Գագիկ Ֆիդանյանը դասախոսում է Գերմանիայում: 1988թ. երկրաշարժն ունեցավ իր ծանր հետևանքը, նաև 31-րդ դպրոցի համար: Մանկավարժները ստիպված էին իրենց կրթադաստիարակչական գործունեությունը ծավալել փայտաշեն տնակներում, մինչև այդ աշխատելով նաև վրանային պայմաններում: Բազմաթիվ խնդիրներից առանձնանում էր մեկը` պահպանել դպրոցի հեղինակությունը, հավատը, որ մի օր կկտրվի նաև նոր քարաշեն դպրոցի մուտքի կարմիր ժապավենը: Հանրույթի, ծնողների ջանքերը պսակվեցին հաջողությամբ և եկավ բաղձալի օրը: 2002թ. դեկտեմբերի 23-ին կայացավ նոր դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: 2003թ. ապրիլին հանրույթը նոր դպրոցում սկսեց աշխատանքը: Տնօրենի պարտականությունները 1996թ.-ից ստանձնեց երիտասարդ ավյունով և վճռականությամբ լի Արթուր Ղազարյանը, որը այժմ էլ ղեկավարում է հանրույթը: Բանիմաց, իր գործի գիտակ տնօրենը, հրաշալի հասկանում էր, որ շատ ջրեր են հոսել, որ հարկավոր են նոր մոտեցումներ, ժամանակաճանաչ ծրագրեր, որոնք կնպաստեն դպրոցի առաջընթացին: Փորձառու մանկավարժներ Սուսաննա Խաչատրյանի՝ ուսմասվար, ֆիզիկայի ուսուցչուհի, Գոհար Ենգոյանի՝ուսմասվար, Քնարիկ Վազիգեղցյանի, Վարդան Աճեմյանի, Հրաչյա Սևոյանի, Անահիտ Մեխակյանի, Կարինե Գևորգյանի, Մարինե Հովհաննիսյանի կողքին սկսեցին աշխատել և Երիտասարդ մանկավարժների շարքերը համալրել մանկավարժներ` Մ. Գաբոյանը, Գ. Մովսիսյանը, Ք. Գրիգորյանը Ք. Մխիթարյանը: Փոքրերի հետ աշխատում են դասվարներ` Է. Թամազյանը, Մ. Գալստյանը, Է. Բեգջանյանը, Ս.Ղազարյանը, Տ. Մաթևոսյանը, Օ. Հակոբյանը, Գ. Հարությունյանը, ովքեր իրենց ստեղծագործ համառ ու անձնուրաց աշխատանքով դարձել են աշակերտների ու ծնողների սիրելին: 2012թ.-ից դպրոցում գործում է Ներառական կրթություն, որը համալրված է դիպլոմավորված մասնագետներով: Ներառական կրթության լսարանը հագեցած է նյութատեխնիկական բազայով, ներքին աստիճաների վրա կառուցված են թեքահարթակներ`հենաշարժողական խնդիր ունեցող երեխաների համար:

 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, 
Հայրիկ  Խրիմյան 1 թաղամաս
Հեռախոս + 374 312 33124

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Գյումրու N 31 դպրոցին: Կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Գյումրու N 31 հիմնական դպրոց © 2016 - 2017