ԳՅՈՒՄՐՈՒ N 31 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Հայրիկ  Խրիմյան 1թաղամաս
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
 
1 2 3
Անկախության 26-ամյակ

Հիրավի ճիշտ են Գ. Նժդեհի այն մտքերը, որ երկու բան է լցնում մարդու հոգին հիացմունքով և հարգանքով` աստղալից երկինք գլխի վերևում և բարոյական օրենք սրտի մեջ:
Գյումրու Գր. Լուսավորչի անվան թիվ 31 հիմնական դպրոցի սաները, այդ բարոյական օրենքով, հայրենասիրական ոգով ու ազատության մեծագույն արժեքի փառաբանությամբ ոգեշնչված, իրենց քայլերն ուղղեցին դեպի Շիրակի մարզային գրադարան`բաց-դաս միջոցառում անցկացնելու միտումով:
Նրանց պատանեկան շուրթերից գովերգվեց հայրենասիրական քնարը, պայքարը և ազատության կարևորությունը:

Եվ Աստված ցանկացել է գրել
Ե Ր Ջ Ա Ն Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
քո տարածքի վրա ծայրեծայր,
բայց, ափսոս, բառն այդ շատ էր երկար
ու չտեղավորվեց քո փոքրիկ հողակտորի վրա…
Եվ Աստված ցանկացել է գրել
Խ Ա Ղ Ա Ղ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
բայց, ավաղ,
այդ բառն էլ դարձրյալ շատ երկար էր
ու կեսն անգամ չտեղավորվեց
քո փոքրիկ հողակտորի վրա…
Եվ ի՞նչ աներ Աստված,
որ լոկ ՑԱՎ-ն եկավ հարմար,
որ լոկ ՍՈՒԳ-ն եկավ հարմար,
որ լոկ ԼԱՑ-ն եկավ հարմար
քո փոքրիկ հողակտորի համար

 
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Գրիգոր. Լուսավորչի անվան թիվ 31 հիմնական դպրոցում հունվարի 28-ին տեղի ունեցավ Հայոց բանակի 23-րդ ամյակին նվիրված տոնական միջոցառում: Միջոցառմանը ներկա էին ՀՀՊՆ պահեստազորի սպա Շիրակի մարզի «Երկրապահների կամավորական ջոկատի» անդամ մայոր Սամվել Բադոյանը և Շիրակի մարզի կրթության վարչության ներկայացուցիչ Ոսկանյանը, ով դպրոցի ուսուցիչ Վարդան Աճեմյանին հանձնեց ՀՀԿԳ նախարարի կողմից պատվոգիր մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում իր ներդրումն ունենալու համար: Միջոցառումն սկսվեց դպրոցի բակ տողանի դուրս գալով և ՀՀ դրոշի դուրս բերումով, այնուհետև հնչեց ՀՀ հիմնը, որից հետո աշակերտները ներկայացրեցին Հայոց բանակի ստեղծման պատմությունը, դերն ու կարևորությունը Հայաստանի, ինչպես նաև Արցախի պետականության վերականգման ու պահպանման համար:

Միջոցառումն ընթացավ օրվա խորհուրդին համապատասխան` ոգեշունչ երգերով ու բանաստեղծություններով հագեցած: Անցկացվեց ինտելեկտուալ խաղ` նվիրված Հայոց բանակի պատմությանը: Մայոր Բադոյանը ներկայացրեց իր անցած մարտական ուղին, թե ինչպես է գերե վարվել և ազատվել հայոց քաջերի արիության և անկոտրում կամքի շնորհիվ: Նա նաև խոսեց և ծանոթացրեց զինծառայողների պարտականությունների և իրավասությունների մասին, կրկին ու կրկին անգամ սեր ու նվիրվածություն արթնացրեց աշակերտների մեջ դեպի հայրենիքը:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՌԱԿՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին  Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը համատեղ իրականացնում են «Ավետարանական առակները հայդ պրոցում» ծրագիրը ավետարանական առակների բեմականացման միջոցով:

Գյումրու Գրիգոր Լուսավորչի անվանթիվ 31 հիմնական դպրոցը չէր կարող անմասն մնալ նման ծրագրի մասնակցությունից: Հայ եկեղեցու պատմություն առարկայի ուսուցչուհի Հերմինե Աբրեյանը, ներգրավելով 5-9 – րդ դասարանների աշակերտներին, ներկայացրեց  ավետարանականառակ «Աղքատ Ղազարոսը», որի նպատակն էր արդի ժամանակներին համապատասխան ներկայացնել առակի բովանդակությունը և դաստիարակչական կողմը, ինչպես նաև դպրոցի կապը Հայ առաքելական եկեղեցու հետ: Միջոցառումը մրցույթային էր և այն բեմականացվեց Շիրակի թեմի քրիստոնեադաստիարակչական կենտրոնի ներկայացուցչի` Մարիամ Ջանինյանի ներկայությամբ:
ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ

Գյումրու «Գրիգոր Լուսավորչի անվան թիվ  31  հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում սեպտեմբերի  1-ին    տեղի ունեցավ միջոցառում նվիրված «Գիտելիքի օրվան»:  Միջոցառման նպատակն էր աշակերտների մեջ սեր արթնացնել դեպի դպրոցը,  գիտելիքը,  գնահատելու սուցչի աշխատանքը:  Աշակերտների կատարմամբ հնչեց  ՀՀ  հիմնը,  բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն՝  Ա.Ղազարյանը,  ուսուցչի երդումը ընթերցեց դասվար՝  Օ.Հակոբյանը,  աշակերտի երդումը՝  8-րդ  դասարանի Ս.Հարությունյանը:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
1 2 3
 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, 
Հայրիկ  Խրիմյան 1 թաղամաս
Հեռախոս + 374 312 33124

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Գյումրու N 31 դպրոցին: Կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Գյումրու N 31 հիմնական դպրոց © 2016 - 2017