ԳՅՈՒՄՐՈՒ N 31 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Հայրիկ  Խրիմյան 1թաղամաս
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
 
1 2 3
Անկախության 27-ամյակ

Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով: 
Հիրավի  են Նժդեհի  այս  խոսքերը,  քանզի  հայ  ժողովուրդը մաքառելով  կերտել  է բազմահարուստ  արժեքներով  օծված  պատմություն,   որոնք  վառվող  կերոննների  նման  լուսավորել  են  հայ  ազգի  հերոսական  արյամբ  տոգորված  ուղին: Հաղթահարելով  բազում  դժվարություններ  ու  փորձություններ՝ մենք կարողացել ենք պահպանել հիմնական արժեքը` պետական անկախությունը: Պետություն ունենալը պատիվ է ու առավելություն,  որի  գիտակցումով  կրթվում  են  Գյումրու  Գր.  Լուսավորչի անունը  կրող  31  կրթօջախի  սաները:

 

Միտքը  տիեզերքի  անսահմանության  թռիչք  ունի,  որ  հատվում  է  հաճելի  ու  վեհ  արարքներով,  հիացմունքով  ու  ոգեղեն  ուժով...  Մեր  սիրելի՛  աշակերտները,  անկախության  բարձրուղեշ  պատկերներով  հագեցած,    դպրոցի  բակը զարդարեցին կավճանկարչությամբ:

ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐ
Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 19-ը՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Կարևորելով ընթերցանության և կրթության դերը մատաղ սերնդի դաստիարակության գործում՝ փետրվարի 19-ին Գյումրու «Գրիգոր Լուսավորչի անվան թիվ  31  հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում այս օրը նշվում է առանձնահատուկ: Դպրոցի փոխտնօրեն Գ.Ենգոյանը վստահեցրեց, որ այս տոնը գրքի հանդեպ հասարակության ուշադրությունը հրավիրելու յուրահատուկ շարժում է:
Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև դպրոցի տնօրեն Արթուր Ղազարյանը, որ կարևորեց օրվա խորհուրդը և հայ ժողովրդի կյանքում առանձնակի արժևորեց գրքի դերը: Տեխնիկայի այս հզոր դարում այլընտրանքային միջոցները բազմաթիվ են, բայց նա գիրքը դիտարկեց իբրև գիտելիք ստանալու անփոխարինելի միջոց: Դպրոցի աշակերտները նվիրեցին գրքեր դպրոցի գրադարանին, ինչպես  նաև դպրոցին սիրով գիրք նվիրեց ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ԱԳ բաժանմունքի ավագ տեսուչ,  ոստիկանության ավագ լեյտենանտ Լ. Համբարձումյանը:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ

Հայոց ցեղասպանության հարյուր ամյակի տարելիցը մեծ խորհուրդ ունի, և՛ համայն հայության, և՛ համայն մարդկության համար: 1915թ. ապրիլի 24-ը ոչ միայն մինչ այդ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող մի ողջ ժողովրդի ոչնչացման և հայրենազրկման սկիզբն է: Հարյուր ամյակի խորհուրդն ու դրա բարոյական, հոգեբանական և քաղաքական իմաստն ու նշանակությունը ներկայիս սերունդների համար չափազանց կարևոր է:

Հայոց պատմության ամենաողբերգական և ամենացավալի էջի՝ Մեծ եղեռնի հարյուր ամյակի տարելիցին ընդառաջ Գյումրու  31  հիմնական դպրոցը մեկ անգամ ևս իր բողոքի ձայնը բարձրացրեց ի լուր աշխարհի:  Միջոցառմանը ներկայացվեց Թալեաթ Փաշայի սպանությունը և «Կռունկ» պարի բովանդակության միջոցով ողջ ցեղասպանության տեսարանը: Միջոցառումը ավարտվեց մոմավառությամբ, «Հիշում եմ և պահանջում» խորագրով:

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
   
1 2 3

 

 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, 
Հայրիկ  Խրիմյան 1 թաղամաս
Հեռախոս + 374 312 33124

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Գյումրու N 31 դպրոցին: Կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Գյումրու N 31 հիմնական դպրոց © 2016 - 2017