ԳՅՈՒՄՐՈՒ N 31 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Հայրիկ  Խրիմյան 1թաղամաս
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
 
ԴՊՐՈՑԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ
1

Կա մի հին ու ազնվազարմ ժողովուրդ՝ հայ ժողովուրդ, որ մասնակցել է երկրագնդի բոլոր դարերի պտույտներին, և գեղեցկացրել է ընթացքը պատմության: Ժողովուրդ, որն ունի իր դարերից եկող և դարեր գնացող հավերժության յուրօրինակ վկայական՝ քարակոփ հրաբխային վանքեր, գիր և գրականություն, որ ոչ մի տեղից չի գողացվել և չի յուրացվել: Աշխարհին մատուցվել է մեծ ճշմարտությունն այն մասին, որ հայ ժողովուրդն արժանի է պատմությանը և աշխարհի ժողովուրդներն էլ արժանիորեն գնահատելով այս իրողությունն ասելեն. -Փառք պատմությանը, որ արժանի է հայժողովրդին: Խաչելության Գողգոթային միշտ էլ հաջորդում է հարության այգաբացը: Ուրեմն հավերժ ի լուսաշող կածաններով բարձրացող ժողովուրդը աշխարհին ասելիք և անելիք ունի: Աշխարհին հղված մի բացիկ ենք մենք, մեզ չի կարելի ծրարել և սոսնձել…

ԴՊՐՈՑԻ ՕՐՀՆԵՐԳԸ

 

Մեր հավատքի դու պայծառ ջահ,
Դու առաքյալ մեր դարբնոցի,
Դարեր ի վեր չկա մեզ մահ,
Քանի շողա լույս- կանթեղը Լուսավորչի:

Դու՝մեր հոգու անմա կրակ,
Մեր խաչը մեզ միշտ պահապան,
Խավարի մեջ դու՝վառ ճրագ,
Լուսավորի'ր միշտ մեր ճամփան:

Ուղղորդում ես դու մեզ դպրոց,
Գնում ենք մենք հաստատ քայլքով,
Հզոր կամքով շարժվում առաջ,
Գիտելիքով զինվում քո քաջ:

 

 

 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, 
Հայրիկ  Խրիմյան 1 թաղամաս
Հեռախոս + 374 312 33124

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Գյումրու N 31 դպրոցին: Կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Գյումրու N 31 հիմնական դպրոց © 2016 - 2017